fbpx
Սպորտ

Ամեն ինչ որոշվեց 95-րդ րոպեին․ Մյոնխենգլադբախի «Բորուսիա» – «Ռոմա» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Եվրոպա Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Խաղն անցավ լարված պայքարում և դիմակայության ելքը որոշվեց միայն հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին։

Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեում, երբ «Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Ֆասիոն ինքնագոլ գրանցեց։ Մրցավեճի մյուս գոլն արդեն գրանցվեց 2-րդ կեսում։ Հենց նույն Ֆասիոն 64-րդ րոպեին կարողացավ գրավել արդեն մրցակից թիմի դարպասն ու հավասարեցնել հաշիվը։ Մինչև խաղի հիմնական ժամանակի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին։ Մրցավարն ավելացրեց 5 րոպե ու ավելացված վերջին րոպեին գերմանական ակումբի հարձակվող, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուս Թյուրամը վճռեց խաղի ելքը՝ դառնալով գոլի հեղինակ։

Մրցավեճի արդյունքից հետո J խմբի մրցաշարային աղյուսակում հետաքրքիվ իրավիճակ է։ Խումբը գլխավորում է «Իստամբուլ Բաշաքշեհիրը»՝ 7 միավորով, «Ռոման» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան» վաստակել են 5-ական միավոր, իսկ «Վոլֆսբերգը» վերջին հորիզոնականում է՝ 4 միավորով։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ խմբում ընգծված առաջատար չկա ու բոլոր թիմերը շանս ունեն հաղթահարելու խմբային փուլը։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

Վերեվ