ԱՄԷ-ն 10 մլն եվրո է հատկացրել Փարիզի սահմաններից դուրս գտնվող ֆրանսիական թատրոնի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ֆոնտենբլո պալատում գտնվող Նապոլեոն III-ի թատրոնը կառուցվել է 1853 և 1856 թվականների միջև՝ Նապոլեոն I-ի զարմիկի կառավարման տարիներին:
Այն բացվել է 1857 թվականին, սակայն օգտագործվել է միայն 12 անգամ մինչև 1870 թվականին Նապոլեոն III-ի տապալումից հետո լքվելը:
2007-ին Ֆրանսիա պետական այցի ժամանակ շեյխ Խալիֆան՝ Աբու Դաբիի կառավարիչը և ԱՄԷ նախագահը հիացած է եղել լքված թատրոնով և 10 մլն եվրո է առաջարկել դրա վերականգնման համար:
Առաջիկայում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերի կողմից կազմակերպված պաշտոնական երդմնակալություն է սպասվում ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլա բեն Զաիդ Ալ Նախայնայի մասնակցությամբ:
Այժմ այն կոչվում է շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նախայնայի անվան թատրոն և հանդիսանում է Փարիզի և Աբու Դաբիի միջևԱՄԷ սերտ հարաբերությունների վերջին օրինակը: