fbpx
Առողջապահություն

Ամեն օր կախտահանվի քաղաքային տրանսպորտը. Երևանի քաղաքապետարան

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը: Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն:

«Քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է ողջ գործընթացը: Յուրաքանչյուր աշխատանք անմիջապես զեկուցվում է: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով: Այս պահին մենք ավտոբուսների հավաքակայանում ենք: Նույն մոտեցմամբ կախտահանվեն նաև տրոլեյբուսները և մետրոյի վագոնները։ Հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններին ևս ուղարկվել են առողջապահության նախարարի ցուցումները և հորդորել ենք, որպեսզի նրանք ևս իրականացնեն նմանատիպ աշխատանքներ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:

Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով: Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից:

«Ախտահանումն իրականացվում է ամենաառաջադեմ ֆրանսիական սուրֆանիոզ հատուկ նյութով, որը բարձր արդյունավետությամբ է ազդում բոլոր վիրուսների վրա: Առավոտյան ուղևորները կարող են հանգիստ օգտվել հասարակական տրանսպորտից: Նույն նյութը կիրառվում է նաև աշխարհի տարբեր երկրներում»,- նշում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մելս Պողոսյանը:

Կեսգիշերից հետո աշխատանքները կմեկնարկեն նաև Երևանի մետրոպոլիտենում: Մասնագիտացված հատուկ խմբերը կշրջեն բոլոր կայարաններում և արդեն առավոտյան մետրոն ևս ախտահանված ու պատրաստ կլինի շահագորման»:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Ինչպես նաև Facebook-ում Երևանի քաղաքապետարանի տարածած գրառումը:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

https://www.facebook.com/YerevanCityHall/posts/2731507623565017?__xts__[0]=68.ARBRcTfIwP21i0XnmB7XdasPo6j_u1XWo6DE_jvaiRhkbfuo7BEarbr8eNH5VE493DUYD5ODCHZbXY_MSCEWpYFzOTyXHGB6IY18sNMsceZc6k9LEzPq4AFKpCS1PxDfqB2ChnLfmfVbPkgB-90a_KJQ-B3QpzRJPH4WF2wfJXM1ohUWetEqIA9Ir6HvgxNz3zXl9rMEzuhMSy8-a0E_DBFsiO5HM0t6Jg8TvIp-tRWFXsWfOqGVejjvJX572y0kizM2GZAG71Y8nP3quVNH6mzfyPir2GvcZQwLuWnk6XYzqTD7UAnSEHIuUyQq9tv-tpl0sW4cPtCr_IEvOa_5G8uAml5e&__tn__=-R

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ