fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին. Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է իր հայտնի գրառմանը․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։

Նա նշել է, որ այդ գրառմամբ համերաշխության ուղերձ է հղել ու դրանով ասել է, որ Ֆրանսիան հետևում է սահմանային իրավիճակին։ Լաքոթի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ինչ է կատարվում։

Խոսելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորության մասին, Լաքոթն ասել է, որ Ֆրանսիան, բնականաբար, կքննի Հայաստանի իշխանությունների կողմից ուղղված բոլոր հայտերը, բայց պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանն ու Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։

Լաքոթը նշել է նաև, որ իրենց դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ, այլ նոր հակամարտությունից խուսափելն ու քաղաքական գործընթացում ուղեկցելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ