Քաղաքականություն
18:49 31/05/2020

Ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու փաստին:

«Ամենաչսիրածս հարցը…

Չսիրածս հարցերը շատ են, բայց ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը»…
Ամաչում եմ, որ դեռ մարդիկ կան, որ այլընտրանք չեն տեսնում մեկին, ով՝
– լրիվ կործանել է տնտեսությունը.
– երկիրը վեր է ածել բռնապետության.
– թքած ունի Սահմանադրության վրա.
– լրիվ վիժեցրել է օտարերկրյա ներդրումների հավանականությունը.
– փակուղի է մտցրել Արցախի հիմնահարցը.
– հրապարակավ գովերգում է հայակործան քաղաքականություն վարող Ալիևին.
– փչացրել է միջպետական ուղղություններով բոլոր հարաբերությունները.
– ժողովրդին մատնել է վախի ու սովի…
Էլի բաներ կան…
Հա, չմոռանամ ասել, որ նա մեկն է, ով այլևս ի վիճակի չէ մարդկանց դուրս բերել փողոց, էն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, որ հիմա ինքն իր շրջապատով զվարճանա, իսկ էտ մարդիկ նորից խարխափեն աղքատության ճիրաններում ու վճարեն «անհայտ ծագում» ունեցող դիմակները չգնելու և չկրելու տուգանքները…
Արդեն զզվելի ա էս ամենը…»,-գրել է Գևորգ Պետրոսյանը:

Ամենաչսիրածս հարցը…Չսիրածս հարցերը շատ են, բայց ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը»…Ամաչում եմ,…

Geplaatst door Gevorg Petrosyan op Zondag 31 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ