Ժամանց

Ամենահայտնի բլոգերը ամուսնացել է

Հայտնի շվեդ բլոգեր PewDiePie-ը լքել է նախանձելի ամուրիների շարքը: Ֆելիքս Չելբերգը ամուսնացել է իտալացի Մարցիա Բիզոնիի հետ: Երիտասարդը Instagram-ում խոսել է այդ ուրախ իրադարձության մասին:

«Մենք ամուսնացանք: Ես ավելի քան երջանիկ եմ: Ես այնքան հաջողակ եմ, որ կարող եմ կյանքս կիսել այսպիսի գեղեցիկ աղջկա հետ», – գրել է Չելբերգը:

Mirror-ի փոխանցմամբ՝ հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում ՝ Kew Royal Botanic Gardens- ում:

Զույգը միմյանց հանդիպել է ութ տարի առաջ, բայց որոշել են լեգիտիմացնել հարաբերությունները միայն հիմա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ