Աշխարհ

Մեքսիկական բանակն առգրավվել է ամենամեծ քանակությամբ ֆենտանիլը

Մեքսիկայի իշխանությունները առգրավել են կես տոննա ֆենտանիլ տեսակի թմրանյութ, որը 50-ից 100 անգամ ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան հերոինը, տեղեկացնում է Huffington Post-ը։

Բացի մոտ կես տոննա ֆենտանիլից, առգրավվել են նաեւ մոտ 560 կիլոգրամ մետամֆետամին, 6 կիլոգրամ հերոին, մոտ 30 կիլոգրամ կոկաին եւ ավելի քան 71 կիլոգրամ վերամշակող նյութեր:

«Սա, պատմության ըթացքում, այս մահացու թմրանյութի ամենամեծ քանակությամբ առաքումն է», – մամուլի ասուլիսում ասել է Հանրային անվտանգության նախարարի օգնական Ռիկարդո Մեխիան։

Հայտնի է, որ միայն Ֆենտանիլի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար:

Թմրանյութի հայտնաբերման եւ առգրավման ընթացքում ձերբակալվել է 10-ը մարդդ, սակայն խմբի պարագլուխն անհայտ է: Ենթադրվում է, որ թմրանյութը պատկանել է Խոակին «Էլ Չապո» Գուսմանի երեխաներին, ով 2016 թվականին ձերբակալվել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ