fbpx
Քաղաքականություն

Հայաստանը Չեխիայի Հանրապետության ամենամոտ դաշնակիցներից է. դեսպան Պիրունչիկ

Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկն ուղերձ է հղել Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթվ։

«Սիրելի հայ բարեկամներ,

Այսօր Չեխիայի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Հայաստանը Չեխիայի Հանրապետության ամենամոտ դաշնակիցներից է։ Մեր հարաբերությունները վաղուց բարեկամական են և համագործակցությունը շատ ոլորտներում զարգանում է հաջողությամբ։

Ես կցանկանայի աջակցել վերը նշված գործընթացին, որպեսզի այն ունենա շարունակական բնույթ: Ես ընդամենը մի քանի օր առաջ եմ ժամանել Ձեր գեղեցիկ երկիր, բայց արդեն հասցրել եմ սիրահարվել նրան։ Ես կցանկանայի, որ դուք նույն ջերմ հարաբերություններն ունենայիք Չեխիայի Հանրապետության հետ։

Սիրով կսպասեմ հետագա հանդիպումներին և մեկ անգամ ևս շնորհավորում եմ չեխերին ու հայերին»,- նշված է գչրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ