fbpx
Հասարակություն

Ամենաշոգը կլինի օգոստոսի 16-ին. Իրանից Հայաստան է մոտենում տաք օդի ալիք. Սուրենյան

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է Իրաքի շրջաններից Հայաստանին մոտեցող տաք օդի ալիքով:

«Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի», – գրել է Սուրենյանը։

https://www.facebook.com/photo.php?fbid=2557875294275704&set=a.790094277720490&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ