fbpx
Ժամանց

Կազմվել է ամենաարագ ժանգոտվող մեքենաների 5-յակը

NJCAR.RU  կայքի փորձագետները կազմել են ամենաշուտ ժանգոտվող 5 մեքենաների ցանկը: Կայքը գրում է, որ ուսումնասիրությունն անցկացվել է 2005-ից 2014 թվականներին արտադրված և ռուսական մեգապոլիսներում օգտագործված մեքենաների շրջանում:

Ցանկի վերջին տեղում է 2006-ից 2010 թվականներին արտադրված Ford Mondeo-ն: Փորձագետներն ասում են, որ մեքենայի անիվների, դռան և այլ հատվածներում ժանգոտած օջախներ կարելի է գտնել ընդամենը  5-6 տարի օգտագործումից հետո:

4-րդ տեղում 2005-ից 2008 թվականների արտադրության Mazda 6-ն է: 5 տարի անց ժանգոտած հատվածներ կարելի է գտնել նույնիսկ մեքենայի դռների վրա:

3-րդ տեղը 2005-ից 2006 թվականներին հավաքված Nissan Almera-յինն է: 3-ից 4 տարին բավական է, որ երբեմնի նոր Almera-ն սկսի քայքայվել:

«Արծաթե մեդալը» բաժին է հասել 2005-ից 2012 թվականների Opel Astra-յին: Մեքենայի ամենախնդրահարույց հատվածներն են անիվներն ընդգծող կամարները, դռների ներքևի հատվածները, ինչպես նաև` մեքենայի առաջնամասն ու հատակը:

Առաջին հորիզոնականը «նվաճել է» Geely Emgrand X7 քրոսովերը` արտադրված 2011-2013 թվականներին: Մեկ տարվա օգտագործումից հետո մեքենայում չքայքայվող մաս դժվար է գտնել: Պատճառը ցինկապատման պակասն է և անորակ գունավորումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ