Անցնող տարում աշխարհում ամենաթանկ վաճառված մեքենան 26 տարվա պատմություն ունեցող McLaren F1-ն է, որն օգոստոսին կայացած աճուրդում վաճառվել է 20,5 մլն դոլարով:
Ինչպես գրում է whichcar.com.au կայքը, խոսքը 1995 թվականի արտադրության McLaren F1-ի մասին է: Այն վաճառվել է Pebble Beach միջոցառման շրջանակում՝ նախապես սպասված գինը գերազանցելով 33 տոկոսով:
Մեքենան համալրված է BMW Motorsports 6.1 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով: