Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է.
«Ես չգիտեմ, թե ում անմիջական պատասխանատվության տիրույթում է այս հարցը, բայց որ ամենավատ խոսքերն անգամ բավարար չեն գնահատելու համար նման լկտի ու անմարդկային վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ովքեր օրնիբուն աշխատել են այս ժամանակներում այդքան կարևոր մոդուլների կառուցման համար, և չեն վարձատրվել, սա անպատկերացնելի է:
Կառավարությունը, Առողջապահության նախարարն անձամբ պետք է լուծեն այս խնդիրը. ինչ-որ մի ընկերության տնօրեն իր քմահաճույքների համար մարդկանց աշխատավարձերը չի վճարո՞ւմ, նորից եմ կրկնում առողջապահական այսքան հրատապ խնդիրների լուծման համար շինարարական աշխատանքների համա՞ր:
Սա ի՞նչ բան է։
Ֆինանսավորում չկա՞ր, թե՞ կար, բայց դիտավորյալ չեն վճարել օրնիբուն կառուցած աշխատողներին:
Դատախազությունն էլ պետք է զբաղվի այս հարցով, երևում է»:
https://www.facebook.com/asakunts/posts/2341736086126174