fbpx
Հասարակություն

Մեր բազմադարյա պատմության ամենաողբերգական էջը երբեք չի մոռացվի․ Ազատ դեմոկրատներ

Ազատ դեմոկրատները հաղորդագրություն են տարածել՝ կապված Հայոց Ցեղասպասնության 107-րդ տարելիցի հետ․

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում և խոնարհվում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև:

Խաղաղությու՜ն և հանգստությու՜ն նրանց հայրենազրկված ու տառապած հոգիներին:

Մեր բազմադարյա պատմության ամենաողբերգական էջը երբեք չի մոռացվի, իսկ մերօրյա մարտահրավերները, երբ
մեր հայրենիքը կանգնած է անվտանգության և կայունության ապահովման լուրջ խնդիրների առջև, բոլորիս համար պետք է ազդակ լինի, որ այլևս մեր նվիրական պարտքն ու գիտակցումը պետք է լինի համախմբված ու միասնաբար, մեր ողջ ներուժով կառուցել կայացած ժողովրդավարական պետություն, հզոր ու մարտունակ բանակ։

Ոգեկոչելով մեր սուրբ նահատակների հիշատակը, և Ապրելու Ապրիլը` որպես խորհրդանիշ, հիշենք և գիտակցենք, որ այսօր և միշտ մեր հայրենիքում ինքնության և գոյության իրավունքի պաշտպանությունը, ազատ ու անկախ, խաղաղ ու անվտագ կյանքը, և հանուն այդ կյանքի` Անկախ Պետականություն, Հզոր և Զարգացած Պետություն ունենալն այլընտրանք չունեն։

#ՀայոցՑեղասպանություն #ԱյլևսԵրբեք
#ArmenianGenocide #NeverAgain»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ