fbpx
Կառավարություն

Ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել կանոնների պահպանումը

Այսօրվա` հուլիսի 9-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը խոսեց երկրում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է ծավալվել: Միայն երեկվա դրությամբ, մեկ օրվա արդյունքներով՝ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100000-ը, և ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը: Եվ երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են, ցավոք, կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ: Ցանկանում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ, ըստ էության, հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել»,-ասաց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ այս գիտական տվյալների վրա հիմնվելով են հայտարարել, որ կարևոր է դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում:

«Ցանկանում եմ ասել, որ Հայաստանում նույնպես շարունակում է համաճարակը ծավալվել. երեկ 526 դեպք ենք ունեցել, կորոնավիրուսից մեր մահերի թիվը, ցավոք, հասել է արդեն 535-ի, ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով: Ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ