Երևան
13:30 29/03/2020

Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են հանրային վայրերը․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երևանի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:

Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարդ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»:

Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները,…

Geplaatst door Hakob Karapetyan op Zaterdag 28 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ