fbpx
Աշխարհ

Ամերիկացի փորձագետը ասել է՝ որքան կարժենա նավթը 2019-ին

ԱՄՆ Տեխասի Ռայս համալսարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախաձեռնության տնօրեն Սերջիո Կապուստան CERAWeek-ի գագաթնաժողովի ժամանակ РИА Новости-ին ասել է, թե որքան կարող է արժենալ նավթն այս տարի:

Կապուստան նշել է, որ ԱՄՆ նավթային արտահանումը բացասական ազդեցություն կունենա գների վրա: Նա դա համարում է հիմնական գործոն, հատկապես այն դեպքում, երբ արտադրությունը կաճի: Ինչպես նշում է Կապուստան, կան ակնկալիքներ, որ գները կբարձրանան Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների զարգացման ֆոնի վրա, բայց գործնականում դրանք կներգրավեն ոչ այնքան շատ ռեսուրսներ:

Հետևաբար, ըստ Կապուստայի՝ այս տարի նավթի գինը կլինի մեկ բարելի համար 60-80 դոլար մակարդակում: Հավանաբար նույնը կլինի հաջորդ տարի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ