fbpx
Աշխարհ

Ամերիկացիների մեծ մասը վստահ է Թրամփի հաղթանակի հարցում 2020 թվականի ընտրություններում

ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը կարծում է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրման կհասնի 2020 թվականի ընտրություններում: Այս մասին վկայում ենհունիսի 5-ին հրապարակված հարցախույզի արդյունքները:

CNN հեռուստաալիքի համար իրականացված Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 54 տոկոսը վստահություն է հայտնել, որ Թրամփը կհաղթի պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում: Հարցվածների 41 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Եվս 5 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի սկզբին հացման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին (51 տոկոս) համոզված էր, որ Թրամփը պարտություն կկրի 2020 թվականի ընտրություններում: Մինչդեռ, հարցախույզը նաեւ ցույց է տալիս, որ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի գործունեությանը ներկայումս հավանություն է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ հավանություն չի տալիս 49 տոկոսը:

Հարցումը կատարվել է մայիսի 28-ից մինչեւ 31-ը, դրան մասնակցել է ավելի քան հազար մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ