Աշխարհ
02:00 22/01/2020

Ամերիկան ծաղկում է․ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսում

Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը համաշխարհային էլիտայի ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ «ամերիկյան երազանքը» դարձյալ վերադառնում է, և որ այժմ այն ավելի մեծ է ու առաջվանից ավելի լավը:

Թրամփը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում երկրում արձանագրված ձեռքբերումները՝ 12 000 գործարանի բացում, 7 մլն նոր աշխատատեղի ստեղծում, հարստության համաչափ բաշխում և այլն:

«Հպարտ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն տնտեսական բում է ապրում, ինչպիսին ամբողջ աշխարհը երբեք չի տեսել: Ամերիկան ծաղկում է, բարգավաճում և հաղթում այնպես, ինչպես երբևէ չի հաղթել անցյալում»,-հայտարարել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ