Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Ոսկե գնդակն» այս տարի ստացավ Լիոնել Մեսսին, որը 7-րդն էր արգենտինացու համար։
Նա ստանալուց հետո շնորհակալություն հայտնեց «Բարսելոնայի», ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի իր գործընկերներին։
Մեսսիի խոսքերը մեջբերում AS պարբերականը։
Արգենտինացու խոսքով՝ մրցանակը նա ստացել է Ամերիկայի գավաթը (Կոպա Ամերիկա) նվաճելու շնորհիվ։
Մեսսին նշել է, որ շատ է ցանկանում շարունակել պայքարել նոր տիտղոսների համար։