fbpx
Աշխարհ

Ամերիկյան զորքը հեռանում է նաև Աֆղանստանից․ NBC

Պենտագոնը սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման ծրագրի նախապատրաստումը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

Ծրագիրը նախագծային փուլում է և իրականացվում է որպես «նախազգուշական միջոց»՝ այն պարագայում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարություն անի Աֆղանստանից զորքերի լիամասշտաբ դուրսբերման մասին, ինչպես դա պատահեց Սիրիայից զորակազմի դուրսբերման դեպքում:

Սպիտակ տնից զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերելու մասին հրաման դեռ չի ստացվել: Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է կրճատել ռազմական ներկայությունն Աֆղանստանում և այնտեղից դուրս է բերել երկու հազար զինծառայողների՝ չնայած «Թալիբան»-ի հետ համաձայնագրի բացակայությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հանրավոր է կրճատի Աֆղանստանում ռազմական ներկայությունը մինչև 8,6 հազար մարդ՝ չխոչընդոտելով «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ