Աշխարհ

ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ԱՀԿ-ից․ Reuters

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտնել է ԱՀԿ-ին, որ դուրս է գալիս կազմակերպությունից: Իր հերթին ԱՀԿ-ն հաստատել է, որ կազմակերպությունում ԱՄՆ-ից ստացել են պաշտոնական իրազեկումը:

ԱՄՆ-ն մինչ այս կազմակերպությունից դուրս գալու համար հայտ է ներկայացնում և մեկ տարվա ընթացքում կատարում անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները՝ մասնավորապես վճարում անդամավճարները:

Հունիսի տվյալներով՝ ԱՄՆ -ն պարտավոր էր ԱՀԿ -ին վճարել 198 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է դեռ մայիսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ