fbpx
Իրավական

ԱՄՆ առևտրի նախարարությունը 2 հայաստանյան ընկերության ներառել է «սև ցուցակում»

ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի քան 10 երկրի մի շարք ընկերություններ ներառել է իր «սև ցուցակում»: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանկում ներառված ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին դեմ:

Ընկերությունների թվում են ներառված նաև հայաստանյան 2 ընկերություն: Դրանք են «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ն:

«ԵրԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ-ի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցանկից»: Բացի այդ, ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրեն և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահ հանդիսացող անձը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ»,-հաղորդվում է ԱՄՆ դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:

ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև  ընկերություններ Վրաստանից, Ռուսաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ