fbpx
Աշխարհ

ԱՄՆ աշխատանքի նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ավելի վաղ պաշտպանում էր Ակոստային, ընդունել է վերջինիս հրաժարականը և հայտարարել, որ քաղաքական գործիչը հրաշալի է կատարել աշխատանքի նախարարի պարտականությունները: Թրամփը նաև հայտնել է, որ Պատրիկ Պիցցելլային կնշանակի գերատեսչության ղեկավար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ