Աշխարհ
19:30 23/05/2019

ԱՄՆ բնակչին կալանավորել են Trump Tower աշտարակը պայթեցնելու մասին գրառման համար

Նյու Ջերսի նահանգի բնակիչը չորեքշաբթի կալանավորվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը նյութական օգնություն ցույց տալու փորձի և Instagram հավելվածում Trump Tower աշտարակը պայթեցնելու մտադրությամբ գրառման համար: Այս մասին նշվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակաված հաղորդագրությունում:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ YouTube հոսթինգի 20-ամյա Ջոնաթան Սեի աքաունթում ՀԴԲ-ն հայտնաբերել է Սիրիայում պատերազմի քարոզչությամբ լիբանանյան շիա Հըզբոլահ շարժման, Եմենի Անսար Ալահ ապստամբական շարժման տեսանյութ, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնին և ԿԺԴՀ-ին աջակցող գրառումներ:

2019 թվականի ապրիլի 20-ին ՀԴԲ-ն Սեին նկատել էր Նյու Յորքում Trump Tower շենքի մոտ: Դրանից անմիջապես հետո Instagram-ի գրառումների համաձայն Սեն անմիջապես իր էջում լուսանկարներ է հրապարակել հետևյալ գրություններով՝

«Ես ուզում եմ պայթեցնել Trump Tower-ը» և «Պետք է արդյոք ինձ պայթեցնել Trump Tower-ը», – նշվում է գրառման մեջ:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Սեին, եթե մեղավոր ճանաչվի ՀԱՄԱՍ շարժմանը նյութական օգնություն ցույց տալու համար, որն ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, առավելագույնը 20 տարի ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք է սպառնում:

ԱՄՆ իշխանությունները կալանավորվածին երկու նման դեպք են մեղսագրում: Անցյալ տարվա դեկտեմբերին Սեն էլեկտրոնային եղանակով 100 դոլար է փոխանցել մի մարդու, որին նա «Իզզեդդին ալ Քասամի բրիգադ» խմբավորման անդամ է համարել, իսկ ապրիլին ցույց է տվել, թե ինչպես է պետք ՀԱՄԱՍ-ին նվիրատվություն փոխանցել բիթքոիններով: Փոխանցման գումարը կազմել է 20 դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ