fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը Ճապոնիայի հետ զինավարժանքներ է անցկացրել

ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերի հարվածային խումբը՝ Abraham Lincoln ատոմային ավիակրի գլխավորությամբ Ճապոնիայի զինված ուժերի հետ 10 օրվա ընթացքում լայնընդգրկուն զինավարժանքներ է անցկացրել Արեւելաչինական և Ճապոնական ծովերում: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել ՝ պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։

«Ճապոնիան և ԱՄՆ-ը ցուցադրեցին, որ պահպանում են փոխգործակցության գերազանց մակարդակ և կարող են կանխել մեր տարածաշրջանում իրադրության միակողմանի ուժային փոփոխության փորձերը։ Ճապոնական կողմից զինավարժանքներին մասնակցել են հրթիռային Էսկադրային ականակիրներ, ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, ինչպես նաեւ շարժունակ ամֆիբիական ուժեր, որոնք ստեղծված են ամերիկյան ծովային հետեւակի օրինակով՝ առանձին կղզիների պաշտպանության համար»,- ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ