fbpx
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը հարցաքննության կկանչի Սպիտակ տան աշխատակիցների

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի նախաձեռնած հետաքննությունը, որը վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկությանը, այս շաբաթ կենտրոնանալու է Սպիտակ տան վրա:

Հարցաքննվելու են մասնավորապես ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի գործող ու նախկին երեք պաշտոնյաներ:

Հետաքրքրական է հատկապես ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հարցերով գլխավոր խորհրդական Թիմ Մորիսոնի հարցաքննությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին։ Նշենք, որ հարցաքննությունը դռնփակ է լինելու։

Մորիսոնը գործող առաջին պաշտոնյան է, որը պատասխանելու է ամերիկյան խորհրդարանի ներկայացուցիչների հարցերին։

Հավելենք, որ հետաքննության նպատակը պարզելն է, թե արդյոք նախագահ Թրամփը օգտագործել է իր պաշտոնը՝ ելնելով անձնական կամ ներքաղաքական շահերից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ