Աշխարհ

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կարող են բողոքի ակցիաներ սկսվեն․ Մարկ Ցուկերբերգ

Axios պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, մինչ տվյալների ամփոփումը ,հնարավոր է բողոքի ակցիաներ սկսվեն:

«Ընտրությունների գիշերը մենք կարող է չիմանանք քվեարկության արդյունքները: Ինչպես մենք, այնպես էլ բոլոր մյուս մեդիա հարթակները ,պետք է հասարակությանը պատրաստեն նրան, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարող է մի քանի օր կամ անգամ մի քանի շաբաթ տևել ։Դրանում ոչ մի անօրինական բան չկա: Հավանականությունը մեծ է, որ քվեարկության և արդյունքների հրապարակման օրերի միջև ընկած ժամանակահատվածում անկարգություններ լինեն: Մենք պետք է ամեն ինչ անենք , որպեսզի երկրում նախագահական ընտրություններից հետո անկարգություններ և բռնություններ տեղի չունենան»,- հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ցուկերբերգը։

Մինչ այս Facebook-ի հիմնադիրը հայտնել էր, որ ընտրություններին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում Facebook-ում կարգելվի քաղաքական գովազը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ