fbpx
Մարզեր

01:00 10/8/2019

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Տավուշ ու հանդիպել մարզպետի հետ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը հետաքրքիր գիրք-նվերներով էր եկել ու համագործակցության պատրաստակամությամբ: Առաջին այցը ճանաչողական ներկայացումից սահուն անցավ հետաքրքիր զրույցի:

Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, հանգամանալից ներկայացրեց Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանքի մշակման, արդյունաբերության, մշակույթի ու կրթության, ոլորտներում:

Խոսեցին երիտասարդության զարգացման ու մասնագիտական հարթակների, Տավուշի մարզի առանձնահատկությունների ու սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերի մասին, մարզային հեռուստատեսության և ռադիոյի ստեղծման ու հանրային իրազեկման մասին ։ Եղան առաջարկներ, քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար, Լին Թրեյսին հայտնեց, որ օգոստոսի 10-ին մեծ սիրով կմասնակցի նաև Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնին՝ շարունակելով ԱՄՆ դեսպանության բարի ավանդույթը:

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ