fbpx
Աշխարհ
23:00 04/10/2019

ԱՄՆ էներգետիկայի նախարարը կարող է հեռանալ

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին պաշտոնաթող կլինի նոյեմբերի վերջին: Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով երեք աղբյուրի:

Ինչպես փոխանցում են աղբյուրները, Փերրին իր պաշտոնաթողությունը մի քանի ամիս է՝ պլանավորվում էր:

Նրանք նշել են, որ Ուկրաինայի հետ իր շփումների պատճառով էներգետիկայի նախարարը ներքաշվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պաշտոնանկության ընթացակարգի շրջանակում վարվող հետաքննության մեջ, բայց նրա պաշտոնաթողությունը կապված չէ դրա հետ:

Նրա տեղը, ինչպես ակնկալվում է, կզբաղեցնի էներգետիկայի ներկայիս փոխնախարար Դեն Բրոլեթը, որը, աղբյուրներից մեկի վկայությամբ, նախարարների կաբինետի նիստերում Փերրիին փոխարինում էր վերջին մի քանի ամսվա ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ