fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ու Չինաստանը մոտ են առևտրային համաձայնության հասնելուն

Չինաստանն ու Միացյալ Նահանգները գտնվում են առևտրի հարցերի շուրջը կանսուլտացիաների եզրափակիչ փուլում: Վերջնական համաձայնության հասնելու մասին կարող է հայտարարվել արդեն մարտ ամսվա վերջին, հայտնում է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրի՝ Պեկինն «առաջարկում է իջեցնել ամերիկյան գյուղատնտեսական և քիմիական, նաև ավտոմեքենաների արդյունաբերության արտադրանքի մաքսերը և այլ սահմանափակումներ:

Վաշինգտոնն, իր հերթին, քննարկում է առևտրական սահմանափակումների «մեծ մասի, եթե ոչ բոլորի» վերացման հնարավորությունը, որոնք անցյալ տարի սահմանվել են Չինաստանից ստացվող ապրանքների նկատմամբ:

Հրապարակման մեջ նշված է, որ կողմերի միջև համաձայնությունը «հստակ ձև է ընդունում», թեև առայժմ նաեւ մնում են որոշ վիճելի հարցեր:

Սպասվում է, որ համաձայնության հասնելու մասին կարող է հայտարարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ, որը, հավանաբար, կայանալու է մարտի 27-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ