fbpx
Աշխարհ

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը կարող է դառնալ Համաշխարհային բանկի ղեկավար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային հարցերով ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Մալպասը Թրամփի կողմնակից է։ Նա խոստանում է Համաշխարհային բանկում իրականացնել աճին միտված բարեփոխումներ։

Փորձագետները նրան համարում են իդեալական թեկնածու կարիերայում քաղաքական և ֆինանսական մասի հավասարակշռության տեսանկյունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում շրջանառում էին Թրամփի դստեր անունը։

Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում ընտրվում է ԱՄՆ քաղաքացի, քանի որ ԱՄՆ-ը բանկի խոշորագույն բաժնետերն է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ