fbpx
Աշխարհ
00:01 25/01/2019

ԱՄՆ 20 մլն դոլլարի հումանիտար օգնություն է առաջարկել Վենեսուելային

Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.
«Մենք պատրաստ ենք Վենեսուելայի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերել: ԱՄՆ-ն պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել»։
Ըստ նրա՝ այդ օգնության միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն լրացնել սննդի ու դեղամիջոցների պակասը:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ճանաչում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Նշենեք նաև, որ Սպիտակ Տանը Մադուրոյին չեն համարում երկրի օրինական ղեկավար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ