Աշխարհ

ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն անկարգության են վերածվել 3 նահանգներում

ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն՝ ընդդեմ ռասիզմի, մեծամասամբ խաղաղ են ընթանում։ Սակայն երեք նահանգներում ցույցերն անկարգությունների և քաոսի են վերածվել:

Ինչպես հայտնում է CNN-ը, որոշ նահանգների որոշ շրջաններում կրակոցներ են հնչել, որոնց հետևել են ձերբակալությունները։ Նյու Մեքսիկո նահանգում, որտեղ ցուցարարները պահանջում են վերացնել իսպանացի նվաճողի արձանը, նույնպես կրակոցներ են հնչել:

Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը ցույցերը որոկել է քաղաքացիական անհնազանդություն և փակել է քաղաքի կենտրոնի մի մասը, այն բանից հետո երբ ցուցարարներից ոմանք կրակ են վառել, խանութ են թալանել և ոստիկանի ուղղությամբ քար են շպրտել և մարմնական վնասվածք պատճառել:

Թենեսի նահանգում իրավապահները 21 ցուցարարի են ձերբակալել, որոնք հրաժարվել են ազատել Կապիտոլիումի տարածքը: Երկուշաբթի գիշեր Ալբուկերկե քաղաքում ընթացող ցույցերի ժամանակ մարդ է վիրավորվել, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության հետ կապ ունեցող անձանց: Ալբուկերկեի քաղաքապետ Թիմ Կելլերը կատարվածն անվանել է բռնության ողբերգական, անընդունելի և վայրագ դրսևորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ