ԱՄՆ-ի «սև ցուցակը» լայնանում է․ նոր պատժամիջոցներ են սահմանվել

Հրապարակող՝

adria daria

Ամենադիտվածներ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նրանց դեմ, ովքեր  մասնակցություն կունենան Վաշինգտոնի կողմից «սև ցուցակ» մտցված իրանական նավերին վառելիք վաճառելու մեջ:

Օգոստոսի 30-ին պատժամիջոցային ցուցակում էր հայտնվել իրանական Adrian Darya լցանավը, որը Վաշինգտոնի և Թեհրանի միջև կոնֆլիկտի կիզակետում էր։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշինգտոնը զգուշացրել է, որ այս նավին ցույց տրվող ցանկացած օգնություն կգնահատվի որպես աջակցություն ահաբեկչական կազմակերպությանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: ԱՄՆ Պետքարտուղարությունից նաև հայտարարել են, որ լցանավով Սիրիա նավթ հասցնելու փորձը, ինչով զբաղված է «Բաշար Ասադի ռեժիմը», աջակցություն է ահաբեկչությանը:

Նավը, որը նախկինում կրում էր Grace 1 անունը, հուլիսին ձերբակալվել էր Ջիբրալթարի ափերի մոտ: Բրիտանական իշխանությունները կասկածել էին, որ լցանավը զբաղվում էր իրանական նավթը Սիրիա հասցնելով, ինչը եվրոպական պատժամիջոցային ռեժիմի խախտում էր:

Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) վեբկայքում թարմացված տեղեկություն էր հրապարակվել, որում նշվում էր պատժամիջոցների սահմանման վտանգի մասին բոլոր արտասահմանցիների համար, որոնք պատժամիջոցային ցուցակի մեջ ներառված իրանական նավերին վառելիք են մատակարարում: Պատժամիջոցները կարող են առնչվել նաև նրանց, որոնք իրականացնում են լիցքավորման ծառայության համար վճարումները:

Adrian Darya լցանավը օգոստոսի կեսին ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ Իրանը Բրիտանիային խոստացել էր, որ նավը բեռը Սիրիա չի տեղափոխի: Այս շաբաթ լցանավի անձնակազմը, որը դեռևս Միջերկրական ծովում է, ըստ երևույթին, անջատել է ռադիոտեղորոշման փարոսը, որի շնորհիվ հնարավոր էր հետևել նավի տեղադրությանը:

Պատժամիջոցները չեն տարածվում Իրան գյուղատնտեսական ապրանքներ, սննդամթերք և դեղորայք տեղափոխող իրանական նավերին վառելիք մատակարարողների վրա, բայց միայն այն դեպքում, եթե գործարքին չեն մասնակցում մարդիկ, որոնք Վաշինգտոնի կողմից ավելի վաղ մտցվել էին պատժամիջոցային ցուցակ:

Ամենաթարմ