fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականը աջակցություն է հայտնել Հայաստանին

ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասը իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

Նա նշել է, որ ինքն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ հայկական սահմանին Ադրբեջանի կողմից վերջերս կատարած ագրեսիայի ֆոնին։

«Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը», – նշել է Կարդենասը։

Կոնգրեսականի խոսքով՝ պետք է ձեռնարկվեն սրացումը կանխող քայլեր, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր կորուստներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ