Խորհրդարան

ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգներ

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեռը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգներ ու նշել, որ կցանկանա Միրզոյանի հետ հանդիպման ժանանակ լսել, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել Հայաստանի ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Այս մասին կոնգրեսականը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին։

Աղբյուրը զորւցել է նաև Վաշինգտոնում գործող Միջազգային Հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի ղեկավար Սթեֆան Նիքսը, ով նույնպես անդրադարձել է ԱԺ նախագահի այցին։ Նա ընգծել է, որ Միրզոյանի այցը ևս մեկ հստակ ազդանշան է, որ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է զարգացնել կապերը Արևմուտքի հետ:

Նշվում է, որ Միրզոյանը Վաշինգտոն է այցելում Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:

ԱԺ նախագահը ԱՄՆ է մեկնելու պատվիրակության հետ միացին։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ