fbpx
Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսի անդամ Փալոնը հորդորել է արագ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին

Մարտի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը հորդորել է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը։ Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհները։

Փալոնը ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում հայտարարել է․

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»։

Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնին, քանի որ առաջարկել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնել։ Այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին ՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:

Փալոնը հայտնել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկևան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Աղբյուը՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ