ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է օրենք, որով արգելում է ԱՄՆ կառավարությանը Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, հայտնում է ТАСС-ը:
Գործակալության տվյալով` կոնգրեսականները միաձայն հավանություն են տվել այս օրինագծին:
Նշվում է, որ համապատասխան նախաձեռնությունն ուղարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ուսումնասիրությանը: