fbpx
Աշխարհ

ԱՄՆ-Հս․ Կորեա բանակցությունների բեկումը կախված է Թրամփի իմաստուն և համարձակ որոշումից․ Փհենյան

Հյուսիսային Կորեայի նախագահի խորհրդական Կիմ Կի Գվանը հայտարարել է, որ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի բանակցություններում հնարավոր բեխումը կախված է նախագահ Դոնալդ Թրամփի «իմաստուն ընտրությունից և համարձակ որոշումից։ Այս մասին տեղեկացնում է AP-ը։

Նա կասկածներ ունի, թե Փհենյանի և Վաշինգտոնի առաջնորդների հերթական հանդիպումը կարող է հանգեցնել բեկման՝ հաշվի առնելով ԱՄՆ դիրքորոշումը Փհենյանի լիցքաթափման անհրաժեշտության վերաբերյալ առաջին փուլում, մինչև Վաշինգտոնի կողմից խոշոր զիջումներ ստանալը։

Վերջինս մեղադրել է ԱՄՆ-ին Կիմի և Թրամփի՝ անցած տարի Սինգապուրում կայացած առաջին գագաթաժողովից հետո հնչեցրած հայտարարության կատարաման համար ոչ մի գործողություն չձեռնարկելու մեջ: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան, իր կողմից, «անկեղծ ջանքեր» է գործադրել փոխադարձ վստահության հաստատման և հայտարարության կատարման ուղղությամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ