fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել են կորոնավիրուսի ռեկորդային դեպքեր

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 55 274 նոր դեպք: Այս ցուցանիշը նոր ռեկորդ է դարձել է վարակման դեպքերի նոր ռեկորդ՝ գերազանցելով նախորդը, որը հունիսի 19-ին հաստատվել էր Բրազիլիայում, երբ այնտեղ 1 օրվա ընթացքում գրանցվել էր 54 771 նոր դեպք:

ԱՄՆ 50 նահանգներից 37-ում նախորդ 2 շաբաթվա համեմատ վերջին 15 օրերին կորոնավիրուսի տարածման ցուցանիշն աճել է:

Կալիֆոռնիայում դրական արդյունքներով թեստերի քանակն ավելացել է 37, իսկ հոսպիտալացվող մարդկանց թիվը՝ 56 տոկոսով:

Մինչ օրս երկրում գրանցվել է մահվան 129 հազար դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի մոտ 25 տոկոսը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ