fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել է կարգադրություն, որով երկարաձգվել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը։ Հետևաբար՝ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Բլիքենի մամուլի խոսնակը, ի պատասխան լրատվականի հարցմանը, ասել է, որ օգնության մեջ ներառված է նաև ռազմական օգնությունը։

Նշենք, որ 907-րդ բաժնի կասեցումը հնարավոր է դարձել 2002 թվականից՝ Կոնգրեսում ընդունված օրենսդարական փոփոխությամբ, որով ԱՄՆ վարչակազմին հնարավորություն է տրվում ամեն տարի ժամանակավորապես կասեցնել օրենքի այդ դրույթի կատարումը։ Այդ կասեցումը կատարվել է ամեն տարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ