Քաղաքականություն

ԱՄՆ-ը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Օգոստոսի 9-ի ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ ազնիվ։ Հայտարարված արդյունքները շինծու էին և լեգիտիմությունը չէին արտացոլում։ Միացյալ Նահանգները չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել երկրի օրինական ընտրված առաջնորդ», – շեշտել է նա ՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։

Սեպտեմբերի 23-ին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ