fbpx
Իրավական

ԱՄՆ մի քանի քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել ռուսական «Աէրոֆլոտի» դեմ

ԱՄՆ մի քանի քաղաքացիներ, ովքեր Շերեմետևո օդանավակայանում ուշացել էին թիռիչքից, դատական հայց են ներկայացրել ռուսական «Աէրոֆլոտի» դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի իրավաբանական և դատական ​​տեղեկատվության գործակալությանը:

Հայցվորներն օդանավակայանի տնօրինությանը մեղադրել են գրանցման գործընթացի վատ կազմակերպման մեջ, ինչի հետևանքով ուղևորներն ինքնաթիռին են կարողացել մոտենալ թռիչքից 15 րոպե առաջ, երբ, ըստ ավիաընկերության կանոնների, ուղևորներին այլևս թույլ չի տրվում բարձրանալ օդանավ:

Հայցվորներից մեկը, ով ի ծնե ունի կոնքազդրային արատ, ասել է, որ օդանավակայանի վատ կազմակերպչական աշխատանքի պատճառով ինքն ու այլ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ բեռների գրանցման պատուհանը սրահի մի անկյունում է, իսկ ինքնաթիռին մոտենալու համար նախատեսված սրահը՝ հակառակ թևում: Ակնհայտ է,  նման արատ ունեցողներն, անգամ առողջ մարդիկ, դժվարությամբ կարող էին արագ իրականացնել տեղաշարժը:

Հայցվորներից մեկի հայտարարությամբ՝ ինքնաթիռի տոմս էին ձեռք բերել 2,5 հազար դոլարով և 24 ժամ անց էին կացրել օդանավակայանում, մինչդեռ բեռնափոխադրող ընկերությունը նույնիսկ օգնություն չի տրամադրել:

Միջադեպի հետևանքով տուժած ամերիկացիներն, իրենց և բոլոր այն հայրենակիցների համար, ովքեր 2004 թ. հունվարի 1-ից սկսած կարող են հայտնված լինել նման իրավիճակում, դրամական փոխհատուցում են պահանջել ավիաընկերությունից՝ 1 ուղևորի համար մոտ 7 հազար դոլարի չափով:

Դատարանը դեռևս չի քննել հայցվորների պահանջը:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ