fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել

The-White-House-expressed-condolences-in-connection-with-the-tragedy-in-Kemerovo

ԱՄՆ-ն այս շաբաթ մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

Իրազեկ աղբյուրը հրապարակմանը պարզաբանել է, որ սահմանափակումների տակ կհայտնվեն մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Նրանց թվում են մի շարք ռուս նահանգապետեր և ՌԴ կառավարության աշխատակիցների ընտանիքի անդամներ։

Սահմանափակումները կազդեն նաև ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, տեխնոլոգիական ընկերությունների և «պատժամիջոցներից խուսափելու մեջ ներգրավված ցանցերի վրա»։

Փետրվարի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել էր, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ ոչ միայն ռազմական, տեղեկատվական, այլև տնտեսական ճակատ է ստեղծել։ Նա նշել է, որ Արևմուտքը ոչնչի չի հասել։ Նախագահը հավելել է, որ Արևմուտքը փորձում է «ջախջախել ռուսական տնտեսությունը, հրահրել կործանարար գնաճ և փլուզել ռուբլին, ստիպել քաղաքացիներին տուժել»։

«Ռուսական տնտեսությունը պարզվեց, որ շատ ավելի ուժեղ է, քան ենթադրում էր Արևմուտքը պատժամիջոցներ սահմանելիս», – ասել է Պուտինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ