fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին․ հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Կուլեբան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունից։

Նշվում է, որ Բլինքենը Կուլեբային հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է ուկրաինացի ժողովրդին՝ անվտանգության, հումանիտար ու տնտեսական ոլորտներում տրամադրվող օգնությամբ։

Պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ