fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն բաց տեղեր է տեսնում Պուտին-Էրդողան համաձայնության մեջ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Կոնգրեսում այսպիսի կարծիք է հայտնել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:

Նրա կարծիքով՝ Մոսկվան լղոզված պարտավորություննե» է ստանձնել:

Ջեֆրին պարզաբանել է, որ ինքը չգիտի՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Մոսկվայի և Անկարայի համաձայնությունը Թուրքիային հետ կպահի առաջ շարժվելուց:

Մոսկվան և Անկարան Սիրիայի հարցում համաձայնության են եկել:

Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից տարածաշրջան կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիացի զինծառայողներ, բայց թուրքական գործողության գոտուց դուրս: Նրանք կօժանդակեն քրդական ուժերի դուրսբերմանը: Քրդերին 150 ժամ է տրվում Սիրիայի խորքը հեռանալու համար, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 18:00-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ