fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն չի հանձնվի Հս․ Կորեայի հետ բանակցությունների հարցում․ Բիգան

ԱՄՆ-ն չի պատրաստվում հանձնվել և հնարավոր է համարում, որ կշարունակվեն ԿԺԴՀ-ի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը։

Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը դեկտեմբերի 15-19-ը մեկնել է Հարավային Կորեա և Տոկիո: Հարավային Կորեայում Բիգանը երկուշաբթի բանակցություններ է վարել Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հարցերով ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լի Դո Հունի հետ:

«Մենք նույնիսկ չենք մոտեցել այն առաջընթացին, որին ակնկալում էինք հասնել: Բայց մենք չենք պատրաստվում հանձնվել: Ես վստահ եմ, որ ապամիջուկայնացման գործընթացը հնարավոր է: Ես հավատում եմ, որ մենք այն կարող ենք գլուխ բերել, սակայն ԱՄՆ-ն միայնակ չի կարողանա դա անել»,-հայտնել է Բիգանը բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքների մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի դեսպանորդների միջև աշխատանքային մակարդակով բանակցություններն ընդհատվել էին հոկտեմբերի 5-ին: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ընդունել է Փհենյանի հետ հետագա քննարկումների համար Շվեդիա վերադառնալու հրավերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ