fbpx
Աշխարհ

Կրակը կդադարի Սիրիայում․ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձանության են եկել

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում կրակը դադարեցնելու մասին :

«Թուրքիան կդադարեցնի գործողությունները, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) հնարավորություն ունենան 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտի: «Խաղաղության աղբյուր» գործողության մեջ ներառված բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն անմիջապես այն բանից հետո, երբ քրդական ինքնապաշտպանական ուժերը դուրս գան հիշյալ գոտի »,-ասել է Փենսը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքերով՝ կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը պարտավորվում է նպաստել քրդական ուժերի դուրս գալուն: Միաժամանակ սահմանազատման գիծը, որից այն կողմ կուղեկցեն քրդական կազմավորումները, կանցնի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից մոտ 30 կմ դեպի հարավ:

Վաշինգտոնը, ըստ Փենսի, ստացել է քրդական խմբավորումների կողմից երաշխավորություն, որ նրանք կազմակերպված ձևով լքելու են Թուրքիայի հետ անմիջական սահմանային գիծը:

Փենսը նաև նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական գործողությունների միջամտել Սիրիայում, այլ կբավարարվի միայն դիվանագիտական օգնությամբ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը այլևս չի կիրառի հավելյալ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հարցով, նաև նախագահ Թրամփը պատրաստ է հետ կանչել արդեն իսկ սահմանված բոլոր պատժամիջոցները՝ Թուրքիայի կողմից կրակի դադարեցումը ապահովելուց անմիջապես հետո:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է այն, ինչը և սպասում էին ավելի վաղ:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ