fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն հանում է զորքերը Սիրիայից, քանի որ քրդերը իրենց չեն օգնել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր՝ Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշումը նրանով, թե քրդերը չեն կանգնել ԱՄՆ-ի կողքին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Այս մասին, ինչպես փոխանցում է The Guardian-ը, նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մենք հսկայական չափի գումարներ ենք ծախսել, որ օգնենք քրդերին։ Նրանք կռվում են իրենց հողի համար։ Երբ ասեիք, որ նրանք կռվում են ԱՄՆ-ի հետ, այո, բայց նրանք կռվում են իրենց երկրի համար»,-ասել է Թրամփը։

Նախագահի խոսքով՝ ինքը կարդացել է մի հոդված, ըստ որի՝ քրդերը չեն օգնել նաև Նորմանդական օպերացիայի ժամանայ։

«Դաշինքները շատ հարմար են։ Բայց մեր կնքած դաշինքները օգուտներ քաղեցին մեզնից»,-ասել է Թրամփը լրագրողներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ