fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Փհենյանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնում նոր կորոնավիրուսի բռնկման հանդեպ Հյուսիսային Կորեայի խոցելիության առթիվ։ Երկիրը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել այս երկրում հիվանդության տարածումը զսպելու համար։ Այս մասին հաղորդում է AP-ն:

Հյուսիսային Կորեան դեռևս չի հայտնել նոր վիրուսի դեպքերի մասին, սակայն պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ ախտանշանների ի հայտ գալուց հետո անորոշ թվով մարդկանց կարանտինի մեջ են պահում: Փորձագետները հայտնում են, որ Հյուսիսային Կորեայում համաճարակը կարող է սարսափելի լինել դեղորայքի քրոնիկ դեֆիցիտի և առողջապահության վատ ենթակառուցվածքների պատճառով:

«Մենք վճռականորեն աջակցում և խրախուսում ենք ամերիկյան և միջազգային կազմակերպություններին Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու և զսպելու համար օգնություն ցուցաբերելու գործում: Միացյալ նահանգները պատրաստ է օպերատիվորեն նպաստել այս կազմակերպություններից օգնության հաստատմանը»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը։

Նշենք, որ Հյուսիսային Կորեան արգելել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը։ Օդանավակայաններում, նավահանգիստներում ու սահմանամերձ շրջաններում ստուգումներն ուժեղացվել են, և բնակիչների շրջանում մոնիթորինգ անցկացնելու համար առողջապահության շուրջ 30 հազար աշխատակիցների է ներգրավվել վիրուսի տարածումը կանխելու խիստ արշավին, որը պետական լրատվամիջոցները որակել են «ազգային գոյության» հարց:

Այս շաբաթ Փհենյանը նաև հայտարարել է, որ մեկ ամսվա կարանտին է մտցնում բոլոր օտարերկրյա այցելուների և այլ անձանց համար, որոնց մոտ վիրուսի առկայություն է կասկածվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ